Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից ողջ աշխարհում ապրիլի 6-ը նշվում է որպես  «Զարգացման և
խաղաղության համար սպորտի միջազգային օր»։
«Նազիկ Ավդալյան» հիմնադրամը, աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության, և «Հայաստանի կանանց ցանց» ՀԿ-ի հետ համատեղ Երևանում, Հանրապետության Հրապարակում կազմակերպել էին Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք։
Սպորտային միջոցառումների  գլխավոր գործընկերն էր  GTB holding-ը։ Ընկերության փոխնախագահ Թեհմինա Վարդանյանը միջոցառման պաշտոնեական բացմանը հանդես եկավ ողջույնի խոսքով։