Բարձրակարգ Լուծումներ
Մեր մասին
«Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին: Ընկերության գործունեությունը բազմապրոֆիլ է, քանի որ իր մեջ ներառում է դուստր կազմակերպություններ, ինչպիսիք են «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Թաուեր» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Անհաղթ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Պռոշյան» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բիլդ» ՍՊԸ-ն և այլն։

Առաջնորդություն, հիմնված փորձի վրա
Ղեկավար, ով կերտել է իր ներկա գործարար համբավը՝ գլխավորելով բազմաթիվ խոշոր ընկերություններ և թիմեր։ Նրա նվիրյալ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ այդ ընկերությունները գրանցել են երկարաժամկետ աճ և բարձր արդյունավետություն։
Բազմամյա փորձը և ճիշտ մշակված ռազմավարությունը հիմք են հանդիսանում ընկերության բոլոր նպատակները իրականացնելու համար։

Տիրան Հակոբյան
Գործադիր տնօրեն

«Ջի Թի Բի Սթիլ»-ը հայ-ամերիկյան մետալուրգիական ընկերություն է, որն իր գործունեությունը ծավալում է Արարատի մարզում։ Ընկերությունը արտադրում է բարձրորակ A500C դասի ամրաններ՝ տեղական մետաղի ջարդոնի վերամշակմամբ։ Ընկերությունը նպատակ ունի ընդլայնել արտադրանքը՝ ներառելով եվրոպական ստանդարտներին համապատասխան B500A, B500B և B500C դասի ամրաններ։
«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ընկերությունն իրականացնում է նախագիծ, ըստ որի «Կասկադի» անավարտ հատվածը կկապվի «Վերածնված Հայաստան» հուշարձանին։ Ծրագիրն իրականացվելու է ըստ աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ՝ Ժան-Միշել Վիլմոտի նախագծի։


Կոմիտասի շուկայի ետնամասում կառուցվում է նմանը չունեցող պրեմիում դասի 25 վերգետնյա և 4 ստորգետնյա բազմաբնակարան համալիր:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ 25 հասցեում կառուցվում է ժամանակակից բնակելի համալիր, որն առանձնանում է նորարարական տեխնոլոգիաների և ճարտարապետական խելացի լուծումների ներդրմամբ։


Ջի Թի Բի Քոնսթրաքշնը լիցենզավորված շինարարական ընկերություն է, որը հաջողությամբ իրականացնում է ճարտարապետական ամենատարբեր բարդության նախագծեր։
