ՋԻ ԹԻ ԲԻ ԿԱՍԿԱԴ
«ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ
«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ընկերությունն իրականացնում է նախագիծ, ըստ որի «Կասկադի» անավարտ հատվածը կկապվի «Վերածնված Հայաստան» հուշարձանին։
Նոր շունչ՝ քաղաքի սրտում
Մշակութային Հանգույցը, որը հագեցած է լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու է համայնքին որպես համայնքային սեփականություն:
Կասկադ մշակութային հանգույց
Նախագծի կարևորագույն մասը «Կասկադ մշակութային հանգույց» ծրագիրն է, որն իր մեջ ներառում է՝
Համերգասրահ
1000 այցելուի համար
Արվեստի Թանգարան
Ժամանակակից արվեստի թանգարան
Արվեստանոցներ
Ցուցասրահներ և արվեստանոցներ
Ժամանցի վայրեր
Հանգստի և ժամանցի գոտիներ

Բազմաֆունկցիոնալ Համալիր
«Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ընկերությունը կառուցապատելու է Կասկադի աջակողմյան հատվածը, որն իրենից ներկայացնում է բազմագործառութային համալիր։ Վերջինիս նախագիծը ևս կազմելու և ճարտարապետական լուծումներ է տալու Ժան-Միշել Վիլմոտը՝ հաշվի առնելով համալիրի և «Կասկադի» գոյություն ունեցող ու վերակառուցվող հատվածների և առկա միջավայրի միջև ներդաշնակությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 5 տարիների ընթացքում: