Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Երևանի գլխավոր այցեքարտի` «ԿԱՍԿԱԴ» համալիրի նախագծի իրականացման շուրջ
Հայաստանի քաղաքաշինական կառուցապատման ոլորտում կայացել է, թերևս, տարվա խոշորագույն և ռազմավարական նշանակության գործարքներից մեկը։ «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը և GTB Հոլդինգի կազմում գործող «GTB Դիվելոփմենթս» ընկերությունը ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր, որով ազդարարվում է մայրաքաղաքի թիվ մեկ քաղաքաշինական հանգույցի՝ «Կասկադ» համալիրի զարգացման նոր փուլը։
Այս գործարքի շրջանակներում «Ռենշին» ընկերությունը ձեռք է բերում Կասկադ համալիրի նախագծի բաժնեմաս։ Այս երկու ընկերությունների սիներգիան նպատակ ունի միավորելու ինստիտուցիոնալ հզորությունները՝ ապահովելով նախագծի իրագործումը միջազգային բարձրագույն ստանդարտներով։

«GTB Դիվելոփմենթ» ընկերության տնօրեն Գոռ Միքայելյանի խոսքով՝  «Մեզ համար առաջնահերթությունը Կասկադի նախագծի հաջողությունն է և Երևանի շահը։ Այդ իսկ պատճառով մենք ռազմավարական որոշում կայացրեցինք նախագիծը համատեղ իրագործել քաղաքաշինական շուկայի բացարձակ առաջատարի հետ։ «Ռենշինի» հեղինակությունը, ֆինանսական կայունությունն ու մասշտաբային նախագծերի կառավարման անքննելի փորձը լավագույն երաշխիքն են առ այն, որ մեր համաքաղաքացիները կստանան այն Կասկադը, որին արժանի են»։

«Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը իր խոսքում նշեց, որ․«Վերջին տարիներին «Ռենշին»-ը հետևողականորեն ձևավորում է մի ռազմավարություն, որտեղ ոչ միայն կառուցապատման նախագծերն են, այլ քաղաքների, քաղաքային և հանրային միջավայրերի ձևավորումը։ Այս համատեքստում «Կասկադ»-ը սովորական նախագիծ չէ, «Կասկադ»-ը ռազմավարական նախագիծ է: Մենք տեսնում ենք այն, որպես պատմական մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի հանդիպման վայր»։

Հարկ է նշել, որ երկու ընկերություններին միավորում է ոչ միայն այս բացառիկ քաղաքաշինական տեսլականը, այլև սոցիալական բարձր պատասխանատվությունը ու մշակույթին աջակցելու հանձնառությունը։ Պատահական չէ, որ և՛ «Ռենշին»-ը, և՛ GTB հոլդինգը հանդիսանում են տաղանդավոր պատանի երաժիշտներին աջակցող «Music for future» հիմնադրամի խոշոր հովանավորներ ու գործընկերներ:

«Ռենշին»-ի և «GTB Դիվելոփմենթ»-ի միջև կնքված ռազմավարական հուշագիրն ազդարարում է նախագծի զարգացման նոր՝ առավել դինամիկ փուլ՝ ուղղված «Կասկադ» համալիրի վերաիմաստավորմանը և Երևանի կենտրոնում ժամանակակից ու մշակութային բազմաշերտ միջավայրի ձևավորմանը, որը միաժամանակ կպահպանի տարածքի պատմական արժեքն ու կներդնի նոր քաղաքային լուծումներ։

ԶԼՄ-ների անդրադարձը ռազմավարական համագործակցությանը՝

https://armlur.am/1573500/