GTB Steel ընկերությունը մարտի 17-ին նախաձեռնել էր միջոցառում, որի ժամանակ ցուցադրվել է Ancon անգլիական հանրահայտ ապրանքանիշի ամրանների մեխանիկական միակցման համակարգերը։

Ընկերության աշխատակիցները միջոցառմանը ներկայացրել են ժամանակակից տեխնոլոգիաները, վերջիններիս համակարգային առավելությունները, հատկապես, սեյսմակայունության առումով՝ ի համեմատ ավանդական եռակցման մեթոդի։

GTB Holding ընկերության փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանը համոզված է այս համագործակցությունը դրականորեն է ազդելու հայկական շուկայի վրա՝ շինարարական ոլորտում աշխատանքը դարձնելով ավելի հեշտ և միաժամանակ ավելի արդյունավետ։

Ancon-ը շինարարական ոլորտում հայտնի ապրանքանիշ է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Ancon-ի արտադրանքը վաճառվում է ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, Ավստրալիայում, Նոլ Զելանդիայում և Մերձավոր Արևելքում։

Energomashservis Ընկերության Գլխավոր տնօրեն Ալեքսանդր Րյաբովը ներկայացնում է այն հեռանկարները, որոնք ստեղծում է այս համագործակցությունը։

«Մեր հիմնական նպատակն է բարձրացնել տեխնոլոգիայի մակարդակը Շինարարական գործընթացի և շինարարական ապահովման։ Բարձրացնել այն համաշխարհային մակարդակի։
Իսկ համաշխարհային մակարդակն այն է, որ կան շինարարական ամրացման հին մեթոդներ և կա ժամանակակից, բարձր տեխնոլոգիական մեթոդ։ Մենք ներկայացնում ենք դրանցից մեկը և մեր փորձառությամբ կիսվում ենք մեր գործընկերների, այդ թվում՝ GTB-ի ընկերության հետ, աջակցում նրանց այս տեխնոլոգիան շուկայում տարածելու համար։

Նրանք մասնագիտանում են փոքրինչ այլ ոլորտում և սա է հենց Եվրոպական միտումը, երբ խոշոր որակավորված մետաղագործական կամ գլանող ընկերությունը ձեռք է բերում լրացուցիչ ծառայություններ, որոնք թույլ են տալիս զգալիորեն ընդլայնել ծառայությունը, պարզապես առաջարկը, օգտագործման դեպքերի քանակը։ Ահա թե, ինչ ենք մենք համատեղ անում»։

Րյաբկովի խոսքով՝ նրանք մեծ գոհունակությամբ են համագործակցում GTB Steel-ի հետ և սպասելիքներն էլ մեծ են, որ այս համագործակցությունը երկուստեք ավելի լայն հնարավորություններ կստեղծի։

Աղբյուրը՝  https://armlur.am/1548439/